«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Բուկայո Սակայի վնասվածքի մասին:
«Զինագործների» եզրային հարձակվողը մի քանի ամիս է, ինչ շարքից դուրս է եկել մկանի ծանր վնասվածքի պատճառով:
«Նա վիրահատվել է։ Ամեն ինչ լավ անցավ, բայց, ցավոք, նա շատ ու շատ շաբաթներով դուրս է մնացել: Կարծում եմ՝ ավելի քան երկու ամիս։ Դժվար է հստակ ասել, կտեսնենք ապագայում ինչ կլինի»,- ասել է Արտետան BeanymanSports-ին տված հարցազրույցում ուրբաթ օրը կայացած Պրեմիեր լիգայի «Իպսվիչի» դեմ խաղում (1-0) հաղթելուց հետո: