«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն, ամենայն հավանականությամբ կմնա ակումբում։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունն առաջ է անցել ուրուգվայցու հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։ Ամենայն հավանականությամբ, համաձայնագիրը կերկարաձգվի, քանի որ Արաուխոն ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։
25-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ վերջերս է ապաքինվել ծանր վնասվածքից։ Արաուխոյի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։