Մարիո Բալոտելլին կարող է լքել «Ջենոան» և կարիերան շարունակել այլ թիմում

«Ջենոայի» հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա հարձակվողի և իտալական թիմի համագործակցությունը կարող է վաղաժամ ավարտվել։ Իտալացի հարձակվողը արդեն տարբերակ ունի կարիերան Եվրոպայից դուրս շարունակելու համար։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է մեքսիկական «Կրուս Ազուլը»։

Հիշեցնենք, որ Բալոտելին «Ջենոա» է տեղափոխվել այս տարվա հոկտեմբերի վերջին։ Հարձակվողը մասնակցել է Ա Սերիայի վեց հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։