«Լայպցիգի» հենակետային կիսապաշտպան Արթուր Վերմեերենը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։
Ըստ Sports Courant-ի, «կարմիր սատանաները» վերսկսել են իրենց հետաքրքրությունը 19-ամյա բելգիացու նկատմամբ, ով լավ է հանդես գալիս «Լայպցիգում» վարձավճարով։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում է Մադրիդի «Ատլետիկոյին»։
Այս մրցաշրջանում Վերմեերենը մասնակցել է 20 հանդիպման՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 մլն եվրո։