«Մանչեսթեր Յունայթեդի» և Արգենտինայի հավաքականի կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը խոսել է այն ուղու մասին, որը հաղթահարել է Լիոնել Մեսսին։
Աստղային հարձակվողը, որն այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», երկար տարիներ պայքարել է Արգենտինայի հավաքականում, սակայն այս տասնամյակի սկզբից «ալբիսելեստեն» սկսել է կանոնավոր կերպով գավաթներ նվաճել:
«Իմ կյանքում ես որպես օրինակ միշտ նայում եմ նրան: Նա շատ չարչարվեց ազգային հավաքականում։ Նրա դեպքը համբերատար լինելու, երբեք չհուսահատվելու, մինչև վերջ աշխատելու և հավատալու հիանալի օրինակ է։ Նա պարտվեց եզրափակիչում, բայց կանգ չառավ, իսկ հետո սկսեց հաղթել։
Տեսեք, թե ինչ հաջողությունների է նա հասել այս բոլոր խոչընդոտներից հետո»,- TNT Sports-ին տված հարցազրույցում ասել է Մարտինեսը, ով 2022 թվականին Մեսսիի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։