Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե ում է համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ։
«Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել: Թիմերը տարբեր պահեր ունեն։ «Սիթին» այս պահին դժվար ժամանակներ է ապրում, բայց ես 100 տոկոսով վստահ եմ, որ նրանք կվերադառնան: Գվարդիոլան շատ խելացի մարզիչ է, և նա կհասկանա, թե որն է խնդիրը։
Նույնը վերաբերում է Մադրիդի «Ռեալին»: Նրանք ասացին, որ մրցաշրջանն իրենց համար լավ չի ընթանում, բայց իրենք դեռ խաղի մեջ են։
Եթե ես ստիպված լինեի խաղադրույք կատարել, թե ով կհաղթի Չեմպիոնների լիգան այս տարի, ես խաղադրույք կկատարեի Մադրիդի վրա։
«Բեռնաբեուում» այլ է, և թիմերը վախենում են, երբ խաղում են այնտեղ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը, ով հանդես է գալիս «Ալ Նասրում», Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ: