«Արսենալի» եզրային պաշտպան Կիրան Թիրնին ցանկանում է կարիերան շարունակել շոտլանդական «Սելթիկում»։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, ով աշխատել է Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներում, ցանկանում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա Թիրնին պատրաստ է հրաժարվել այլ ակումբների առաջարկներից՝ «Սելթիկ» վերադառնալու համար։
Հիշեցնենք, որ Կիրանը շոտլանդական ակումբի սան է։
Այս մրցաշրջանում Թիերնին մասնակցել է Լիգայի գավաթի միայն մեկ խաղի և գոլ չի խփել։