«Միլանի» եզրային կիսապաշտպան Սամուել Չուկվուեզեն կարող է տեղափոխվել Անգլիա: Այս մասին հայտնում է Sport Witness-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործները» Չուկվուեզեին դիտարկում են որպես վնասվածք ստացած վինգեր Բուկայո Սակային փոխարինող, ով վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուկայոն երկար ժամանակով շարքից դուրս է եկել։ Այս մրցաշրջանում Սական մասնակցել է «Արսենալի» 21 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։