Transfermarkt․ «Բարսելոնայի» տասը ֆուտբոլիստներ գնային աճ են գրանցել

Transfermarkt ինտերնետային պորտալը թարմացրել է իսպանական Լա լիգայի խաղացողների արժեքը։

«Բարսելոնայի» տասը ֆուտբոլիստ միանգամից գնային աճ է գրանցել։ Ամենաթանկը եղել են 17-ամյա Լամին Յամալն ու Պաու Կուբարսին։

«Բլաուգրանայի» երկու սաներն էլ թանկացել են 30 միլիոն եվրոյով: Այժմ Յամալի արժեքը կազմում է 180 մլն եվրո, իսկ Կուբարսին՝ 70 մլն եվրո։

20 միլիոնով թանկացել են Պեդրին (100 միլիոն) ու Ռաֆինյա Դիասը (80 միլիոն)։ Ցուցակում հաջորդում են Մարկ Կասադոն (+15 միլիոն, 30 միլիոն), Ալեխանդրո Բալդեն (+10 միլիոն, 50 միլիոն), Ժյուլ Կոունդեն (+5 միլիոն, 60 միլիոն), Պաբլո Տորեն (+2,5 միլիոն, 7,5 միլիոն), Ինյակին։ Պենյան (+2,5 միլիոն, 7,5 միլիոն) և Ժերար Մարտինը (+2 միլիոն, 10 միլիոն):