«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է այն ճնշման մասին, որին ենթարկվում է իր աշխատանքի ընթացքում։
««Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը չի կարող իրեն հարմարավետ զգալ: Ես գիտեմ, թե որտեղ եմ աշխատում։ Ես գիտեմ, որ չհաղթելու դեպքում յուրաքանչյուր մարզիչ վտանգի տակ կլինի, և ես դա ընդունում եմ»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է BeanymanSports-ը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտություն կրեց «Վուլվերհեմփթոնից»։ Ներկա պահին «կարմիր սատանաները» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 14-րդ տեղը։