Լամին Յամալի գործակալը խոսել է ֆուտբոլիստի կարիերայի մասին

Ժորժե Մենդեշը կարծում է, որ Լամին Յամալը 2024 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։

«Ճշմարտությունն այն է, որ Լամինը ֆենոմենալ էր անցած տարի: Ինձ և շատ ուրիշների համար նա դարձավ 2024 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ թե՛ «Բարսելոնայի» և թե՛ Իսպանիայի հավաքականի կազմում իր ելույթների հիման վրա։

Լամինը տարբերվում է մյուս խաղացողներից։ Նա գիտի, թե ինչ է իրեն պետք ապագայում հաջողության հասնելու համար։ Նա շատ հավասարակշռված տղա է: Կարծում եմ՝ նա պատրաստ է երկար տարիներ լինել բարձունքում»,- ասել է խաղացողի գործակալը։