«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել իր թիմը։ Ինչպես հայտնում է Fotomac-ը, պորտուգալացի մասնագետը խնդրել է ակումբի նախագահին պայմանագիր կնքել «Չելսիի» հարձակվող Ժոաո Ֆելիքսի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոուրինյոն արդեն կապ է հաստատել Ֆելիքսի հետ և փորձել համոզել նրան տեղափոխվել Թուրքիա։ «Ֆեներբախչեն» իր հերթին «Չելսիին» հարցրել է, թե հնարավո՞ր է ձմռանը վարձակալությամբ տրամադրել 25-ամյա խաղացողին։
2024/2025 մրցաշրջանում Ժոաո Ֆելիքսը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ֆելիքսին գնահատում է 30 միլիոն եվրո։