«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»:
Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» չի պատրաստվում հունվարին շատ ծախսեր կատարել, սակայն մրցաշրջանի ավարտից հետո խոշոր տրանսֆեր կարող է տեղի ունենալ։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել Դե Յոնգին 35 միլիոն եվրոյի դիմաց, սակայն հնարավոր խոչընդոտ կարող է լինել հոլանդացու շատ բարձր աշխատավարձը։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 13 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Դե Յոնգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը:
Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո: