Այժմ Դուբայում ընթանում է Globe Soccer Awards-ի մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են ինչպես ներկա այնպես էլ նախկին ֆուտբոլային աստղեր։
Ըստ Globe Soccer Awards՝-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստն է «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը։
Հիշեցնենք, որ 17 ամյա երիտասարդը Իսպանիայի ազգային հավաքականի հետ այս տարի նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։