Ֆրենկի դե Յոնգի գործակալ․ «Դա անհեթեթություն է»

Գործակալ Ալի Դուրսունը, ով ներկայացնում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի շահերը, պատասխանել է ֆուտբոլիստի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Դե Յոնգի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը լրիվ անհեթեթություն են։ Սա Ֆրենկիին շեղում է այն ամենից, ինչ նա իրականում ցանկանում է. փայլել «Բարսելոնայում», այն ակումբում, որը նա ամենաշատն է սիրում:

Ո՞վ գիտի, միգուցե ակումբը ու Ֆրենկին երկար ժամանակ միասին մնան»,- գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում 27-ամյա դե Յոնգը մասնակցել է 13 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։