Արթուր Մելոն կարող է վերադառնալ Իսպանիա

28-ամյա բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Թուրինի «Յուվենտուսից»։

Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։ Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Բետիսը»։ Կողմերը բանակցություններ են վարում։

Ֆուտբոլիստը մոտ է անդալուզյան թիմ տեղափոխվելուն։ Այս մրցաշրջանում Արթուրը ոչ մի հանդիպում չի անցկացրել «ծեր տիկնոջ» կազմում։

Իտալիայի առաջնության անցած մրցաշրջանում բրազիլացին վարձավճարով հանդես գալով «Ֆիորենտինայում» մասնակցել է 33 հանդիպման։ Կիսապաշտպանը դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: