Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է Ա Սերիայում ֆուտբոլի մակարդակի մասին իր կարծիքով:
«Մեր ֆուտբոլը փոխվել է, Պրեմիեր լիգայից հետո մենք երկրորդ տեղում ենք։ Այժմ մենք հաճույքով դիտում ենք Իտալիայի առաջնության հանդիպումները»,- Ջանլուիջիի խոսքերն է փոխանցում Milan News-ը:
Իտալիայի առաջնության 17 տուրից հետո «Ատալանտան» 40 միավորով զբաղեցնում է առաջին տեղը։ «Նապոլին» 38 միավորով երկրորդ տեղում է։ Լավագույն եռյակը 37 միավորով եզրափակում է Միլանի «Ինտերը»: Սիմոնե Ինձագիի սաները մեկ խաղ պակաս ունեն։ Աղյուսակում հաջորդում են Ռոման Լացիոն (34) և Ֆիորենտինան (31):