Քոուլ Պալմերը մեկնաբանել է «Ֆուլհեմից» կրած պարտությունը

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը մեկնաբանել է «Ֆուլհեմից» կրած պարտությունը Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի խաղում (1։2)։

«Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, վերահսկում էինք խաղը։ Մենք բավականին քիչ հնարավորություններ ունեինք։ Երկրորդ խաղակեսում մենք պարզապես մի փոքր կորցրեցինք վերահսկողությունը:

«Ֆուլհեմը» լավ հակագրոհների թիմ է: Մենք նրանց թույլ տվեցինք խաղալ իրենց ֆուտբոլը և վճարեցինք դրա համար: Չեմ կարծում, որ մենք կորցրեցինք ինտենսիվությունը, մենք պարզապես կորցրինք խաղի վերահսկողությունը և այն վերածեցինք խաղի, որտեղ նրանք ավելի լավն են: Մենք պետք է փորձենք և մի փոքր ավելի լավ կառավարենք խաղը»,- ասել է Պալմերը Amazon Prime Sport-ին։

Հիշեցնենք, որ հաջորդ տուրում «Չելսին» արտագնա խաղում կմրցի «Իպսվիչի» հետ։