Խաբի Ալոնսոն միայն մեկ դեպքում կլքի «Բայերը»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարող է լքել գլխավոր մարզչի պաշտոնը միայն այն դեպքում, եթե առաջարկ ստանա Մադրիդի «Ռեալից»։ Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այլ ակումբներից առաջարկների դեպքում իսպանացի մասնագետը մտադիր չէ հեռանալ գերմանական թիմից։

Ալոնսոյի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։