Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ Մայամիի «Ինտերից» և վերադառնալ Եվրոպա։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է պնդում փորձառու ֆուտբոլիստի տրանսֆերը։ Իսպանացի մասնագետը ցանկանում է Մեսսիին վարձակալել մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Մեսսին անցած ամառվանից է հանդես գալիս «Ինտեր Մայամիում»։ Նա ԱՄՆ է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից։ Այդ ժամանակից ի վեր հարձակվողն ամերիկյան թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 34 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։