«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը 2024 թվականի վերջում չի օգնի կատալոնական ակումբին։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ վերադառնալ հաջորդ տարի։
Հիշեցնենք, որ Քրիստենսենը «Բարսելոնա» է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից» 2022 թվականի ամռանը։ Կատալոնական թիմի կազմում պաշտպանը անցկացրել է 75 հանդիպում և դարձել չորս գոլի հեղինակ։
Լա Լիգայի 18 խաղից հետո «բլաուգրանան» ունի 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։