Կատալոնական «Բարսելոնայի» վնասվածք ստացած ֆուտբոլիստներից երկուսը մարզվել են թիմի հետ։ Այս մասին հաղորդում է Sport պարբերականը։
Այսօր ամբողջական մարզում է անցկացրել «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Անսու Ֆատին։
Ըստ աղբյուրի Ֆատին ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա թիմին օգնել «Ատլետիկոյի» դեմ խաղում։
Աղբյուրի փոխանցմամբ ընդհանուր թիմի հետ մարզվել է նաև Անդրեաս Քրիստենսենը, որը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից։