«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է այն մասին թե ինչպես է տրամադրվում տարիքով մեծ և գուցե նաև ֆիզիկապես ավելի ուժեղ մրցակիցների դեմ խաղերում։
«Ես փորձում եմ կենտրոնանալ միայն խաղի վրա: Չեմ փորձում մտածել մրցակցի տարիքի մասին:
Ես ուղղակի կենտրոնացած եմ խաղի և թիմին օգնելու վրա:
Իհարկե դա հետաքրքիր է, քանի որ, ի վերջո, կան ֆուտբոլիստներ, որոնք իմ ծնողներից մեծ են:
Բայց, այնուամենայնիվ, ես միշտ փորձում եմ կենտրոնանալ խաղի վրա», – ասել է Լամին Յամալը։