Մադրիդի «Ռեալը» հետաձգել է թռիչքը դեպի Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ՝ ինքնաթիռի խափանման պատճառով։ Թիմի թռիչքը Դոհա հետաձգվել է երեք ժամով։ Փոխվել է նաև ինքնաթիռը։ Նշվում է, որ այսօր երեկոյան Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները կժամանեն Քաթար։
Չորեքշաբթի գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կխաղա մեքսիկական «Պաչուկայի» հետ:
Նշվում է նաև, որ Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը հյուրընկալող մարզադաշտում թիմերը մարզում կանցկացնեն։