«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը բարձր է գնահատել իր թիմի ցուցադրած խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (1:2):
«Ամեն ինչ մեր ձեռքերում էր։ Չգիտեմ՝ ինչ եղավ, բայց մենք անջատվեցինք, և նրանք երկու գոլ խփեցին։ Թվում է, թե դա տեղի է ունենում անընդհատ: Դա նորից եղավ։
Մենք պետք է միասին մնանք, վերակառուցենք, շարունակենք առաջ շարժվել», – Ֆոդենի խոսքերը մեջբերում է City Xtra-ը:
Հիշեցնենք, որ «քաղաքայինների» համար այս պարտությունը 8-րդն էր բոլոր մրցաշարերում վերջին 11 հանդիպումներում: