Պեպ Լինդերսը հեռացվել է «ՌԲ Զալցբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնից։
41-ամյա մասնագետը թիմը գլխավորում է այս մրցաշրջանից։
Նա թիմի գլխավորությամբ անցկացրել է 28 հանդիպում, որոնցում հաղթել է 13 անգամ, 7 անգամ ոչ-ոքի է խաղացել և 8 խաղում պարտվել։
Ավստրիայի առաջնությունում «ՌԲ Զալցբուրգը» 16 հանդիպումներից 26 միավորով հինգերորդ տեղում է։ Առաջատար «Շտուրմից» տարբերությունը 10 միավոր է։
Չեմպիոնների լիգայում «Ռեդ Բուլը» 6 հանդիպումներից 5-ում պարտություն կրեց և աղյուսակում զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը։
Պեպ Լինդերսը նախկինում աշխատել է որպես Յուրգեն Կլոպի օգնական։