Կարիմ Բենզեման կարող է ավարտել կարիերան մրցաշրջանի ավարտից հետո

2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է կարիերան ավարտել։

Ինչպես հայտնում է Relevo-ն, 36-ամյա ֆուտբոլիստը ներկայումս դիտարկում է այս հնարավորությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բենզեման ցանկանում է վերադառնալ Մադրիդ և սկսել աշխատել Մադրիդի «Ռեալի» կազմում։

Հիշեցնենք, որ Բենզեմայի գործող պայմանագիրը «Ալ-Իթիհադի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։