«Բորուսիայի» երկու ֆուտբոլիստներ կարող են տեղափոխվել անգիական գրանդ

Դորտմունդի «Բորուսիայի» երկու ֆուտբոլիստ՝ Գրեգոր Կոբելը և Կարիմ Ադեյեմին, կարող են Գերմանիայից տեղափոխվել Անգլիա։

Այս մասին հայտնում է Գերմանիայի Sky Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ վերոնշյալ ֆուտբոլիստների հետ հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:

Կոբելի հավանական տեղափոխությունը պայմանավորված է նրանով, որ «թոշակառուների» ճամբարում դժգոհ են թիմի դարպասապահների ֆուտբոլային մակարդակից։ Այս մրցաշրջանում Գրեգորը անցկացրել է 18 հանդիպում, որոնցից վեցում անառիկ է պահել դարպասը։

Ադեյեմին անցկացրել է ութ հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։