«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին խոսակցություներդ շարունակում են կապել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ:
Ինքը՝ 26-ամյա ֆուտբոլիստը, մեկնաբանել է իր ապագայի թեման։
«Ես ակումբում եմ արդեն 20 տարի. Չորս-հինգ անգամ երկարաձգեցի պայմանագիրս, ու երկարաձգումներից ոչ մեկը հրապարակային չէր: Ոչ այս անգամ»,- ասել է Տրենտը Sky Sports-ին:
Միաժամանակ, ֆուտբոլիստն ընդգծել է, որ այս մրցաշրջանում կենտրոնացած է «Լիվերպուլում» խաղալու վրա։
«Կարծում եմ, որ մենք որոշ գավաթներ կնվաճենք: Մենք ցույց տվեցինք, որ այն մակարդակի վրա ենք, որտեղ կարող ենք հաղթել աշխարհի լավագույն թիմերին»,- ասել է Ալեքսանդր-Առնոլդը: