«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պետք է հեռանա անգլիական ակումբից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձմռանը վաճառել 27-ամյա Ռեշֆորդին։
«Ինձ չի զարմացնում, որ Մարկուս Ռեշֆորդի նման ֆուտբոլիստներին կապում են այլ ակումբ տեղափոխվելու հետ։ «Յունայթեդը» պետք է վաճառի նրան, քանի որ նա չարժե այն գումարը, որը ստանում է։ Մեկուկես տարվա ընթացքում վերջին 48 խաղում 11 գոլը բավարար չէ»,- Կարագերի խոսքերը մեջբերում է բրիտանական The Telegraph-ը։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։