«Բետիսի» մարզական տնօրեն Մանու Ֆախարդոն մեկնաբանել է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։
«Մենք ոչ ոքի չենք փնտրում ձախ պաշտպանի դիրքում։ Ուստի, ճիշտ չէ, որ մենք հետաքրքրված ենք այս ֆուտբոլիստի ծառայություններով»,- Ֆախարդոյի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Transfermarkt-ը 25-ամյա Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։ 2024/25 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 23 հանդիպում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։