«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որակազրկման պատճառով բաց կթողնի թիմի մնացած երկու հանդիպումները՝ 2024 թվականին։
Հիշեցնենք, որ «Բետիսի» դեմ վերջին խաղում Ֆլիկը վիճեց մրցավարության հետ և կարմիր քարտ ստացավ։ «Լեգանեսի» դեմ խաղից առաջ Ֆլիկը մեկնաբանել է իր որակազրկումը։
«Մենք պետք է կենտրոնանանք այն ամենի վրա, ինչ կարող ենք բարելավել։ Մրցավարները նույնպես կարող են կատարելագործվել։ Ի վերջո, մենք բոլորս մարդ ենք և սխալներ ենք թույլ տալիս։
Ես ընդունում եմ կարմիր քարտի որոշումը։ Ես գիտեմ, որ պետք է բարելավեմ իմ արձագանքը։ Սա իմ պատասխանատվությունն է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։