«Բավարիան» Արդա Գյուլերին ձեռք բերելու համար թիմի կիսապաշտպանին առաջարկել է Մադրիդի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը մտել է Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրությունների ոլորտ, հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական գրանդի ղեկավարները «արքայական» ակումբին փոխանակում են առաջարկել։ «Բավարիան» ցանկանում էր տաղանդավոր երիտասարդի համար տալ 35-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերին, սակայն սերուցքայինների նախագահ Ֆլորենտինո Պերեսին չեն բավարարել գործարքի պայմանները։

Այս մրցաշրջանում Արդան մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։