«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն չի պատրաստվում հունվարին հեռանալ թիմից։ Այս մասին ֆուտբոլիստն ասել է Չեմպիոնների Լիգայի խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2։0)։
«Չեմ ցանկանում հունվարին հեռանալ «Յուվենտուսից»։ Ավագը երբեք կիսատ չի թողնում գործի կեսը։ Ես այստեղ եմ, որպեսզի ամեն ինչ անեմ «Յուվենտուսի» համար»,- Դանիլոյի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ 33-ամյա Դանիլոյի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։