CHAMPIONS LEAGUE. «Յուվենտուսը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի «Յուվենտուս» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով։

53-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Դուշան Վլահովիչը, իսկ 75-րդ րոպեին Վեսթոն Մակկենին կրկնապատկեց «Յուվենտուսի» առավելությունը։

Այս խաղից հետո 11 միավորով «Յուվենտուսը» 14-րդն է, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 8 միավորով 22-րդ տեղն է։

Այլ արդյունքներ.

«Շտուտգարտ» – «Յանգ Բոյս» (5:1)

«Միլան» – «Ցրվենա Զվեզդա» (2:1)

«Ատլետիկո» – «Սլովան» (3:1)