Ուսման Դեմբելեն կարող է ստիպված լքել ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ֆրանսիացի հարձակվողը վատ հարաբերություների մեջ է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ և դա կարող է նպաստել Դեմբելեի հեռանալուն:

Նշվում է, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Նյուքասլը»:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: