Տեղի ունեցավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի վիճակահանությունը։ «Բարսելոնային» ու Մադրիդի «Ռեալին» բաժին հասան Սեգունդա Դիվիզիոնը (4-րդ լիգա) ներկայացնող թիմեր: «Բարսելոնան» կմրցի «Բարբաստրոյի», իսկ Մադրիդի «Ռեալը»՝ «Դեպորտիվա Միներայի» հետ։ Գործող գավաթակիր Բիլբաոյի «Ատլետիկին» բաժին հասավ Սեգունդա Դիվիզիոնի մեկ այլ թիմ «Լոգրոնյեսը»:
Հանդիպումները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 3-ից 5-ը։
Իսպանիայի Արքայական գավաթ, 1/16-րդ եզրափակիչ.
«Բարբաստրո» – «Բարսելոնա»
«Դեպորտիվա Միներա» – «Ռեալ Մադրիդ»
«Լոգրոնյես» – «Ատլետիկ»
«Մարբելյա» – «Ատլետիկո»
«Ալմերիա» – «Սևիլիա»
«Էլդենսե» – «Վալենսիա»
«Պոնտեւեդրա» – «Մալյորկա»
«Օուրենսե» – «Վալյադոլիդ»
«Պոնֆերադինա» – «Ռեալ Սոսյեդադ»
«Գրանադա» – «Խետաֆե»
«Ուեսկա» – «Բետիս»
«Ռասինգ» – «Սելտա»
«Ռասինգ Ֆերոլ» – «Ռայո Վալյեկանո»
«Էլչե» – «Լաս Պալմաս»
«Կարտախենա» – «Լեգանես»
«Տեներիֆե» – «Օսասունա»