Հոլանդացի ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը Զլատան Իբրահիմովիչին ամբարտավան ապուշ է անվանել։
Իրենց կարիերայի սկզբում երկու ֆուտբոլիստներն էլ հանդես են եկել «Այաքսում»: 2004 թվականի օգոստոսին Շվեդիա-Հոլանդիա հանդիպման ժամանակ Իբրահիմովիչը վիրավորել է Վան դեր Վարտին։
Ակումբի մարզաբազայում կռիվ է ծագել ֆուտբոլիստների միջև, որն ավարտվել է շվեդի՝ «Յուվենտուս» տեղափոխությամբ, քանի որ շվեդը Վան դեր Վարտին դիտավորյալ վնասվածք էր հասցրել, և կոնֆլիկտը միայն այդպիսի լուծում ուներ։
«Նա ամբարտավան ապուշ է: Երկուսս էլ ուժեղ բնավորություն ունեինք, երկուսս էլ երիտասարդ էինք:
Այս վնասվածքից երկու օր անց նա տեղափոխվեց «Յուվենտուս»։ Այլ տարբերակ չկար՝ կամ նա, կամ՝ ես։ Մեզանից մեկը պետք է հեռանար «Այաքսից»։
Նրա բախտը բերեց, որ «Յուվենտուսը» պայմանագիր առաջարկեց, իսկ ես բախտավոր էի, որ կարող էի մնալ իմ երազանքների ակումբում»,- talkSPORT-ին ասել է «Այաքսի» նախկին խաղացող Ռաֆայել վան դեր Վարտը: