FIFPro-ն հրապարակել է 2024 թվականի խորհրդանշական հավաքականը։
Տարվա լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում ընտրվել է 3-4-3 սխեման։ Կազմը որոշվել է հարցման արդյունքների հիման վրա, որին մասնակցել է 21266 ֆուտբոլիստ։
Ձեզ ենք ներկայացնում տարվա թիմը։
Դարպասապահ՝ Էդերսոն (Մանչեսթեր Սիթի);
Պաշտպաններ՝ Դանիել Կարվախալ, Անտոնիո Ռուդիգեր (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ», Վիրջիլ վան Դեյկ (Լիվերպուլ);
Կիսապաշտպաններ՝ Կևին Դե Բրույնե, Ռոդրի (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Տոնի Կրոս (թոշակի անցած, նախկինում՝ «Ռեալ Մադրիդ»), Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ»);
Հարձակվողներ՝ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Կիլիան Մբապե, Վինիսիուս Ժունիոր (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ»):
