«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատմել է այն խորհուրդները, որոնք ստացել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիից մինչմրցաշրջանային ժամանակաշրջանում։
«Ես աշխատել եմ Անչելոտիի գլխավորությամբ, երբ խաղացող էի, ուստի գիտեմ, թե որքան լավն է նա: Սեզոնից դուրս նա ինձ տակտիկական խորհուրդներ տվեց։ Մենք խաղում էինք բարձր պաշտպանական գծով, և նա ինձ ասաց, որ պետք է իջեցնենք այն»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Էնցո Մարեսկան գլխավորել է «Չելսին» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ և ակումբի հետ կնքել հինգ տարով պայմանագիր՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ 15 խաղերի արդյունքներով «արիստոկրատները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ տեղը։