Կիլիան Մբապեն քննադատության է ենթարկվում, քանի որ մինչ այժմ չի կարողացել արդարացնել «Ռեալում» սպասելիքները:
Այդ ընթացքում սոցցանցերում երկրպագուները հիշել են Կրիշտիանու Ռոնալդուի հին խոսքերը: Ավելի վաղ YouTube-ի իր ալիքի դրվագներից մեկում պորտուգալացին քննարկել էր Մբապեի՝ մադրիդյան ակումբ տեղափոխությունը։
«Մենք կտեսնենք, թե արդյոք նա կարող է դիմակայել ճնշմանը, քանի որ «Ռեալ Մադրիդը» ՊՍԺ չէ: Եթե Մբապեն այնտեղ գնա, կարծում եմ՝ «Ռեալը» ուժեղ կլինի։ Բայց ես չգիտեմ, թե արդյոք նրանք ավելի լավը կլինեն, քան նախորդ մրցաշրջանը»,- ասել է Ռոնալդուն։