Կիլիան Մբապպեն իր կարիերայում առաջին անգամ մեկ տարվա ընթացքում չորս 11 մետրանոց չի իրացրել

Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին, Իսպանիայում կայացավ Լա Լիգայի 19-րդ տուրի հանդիպումը, որում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկին»։

Այս խաղում «Լոս Բլանկոսի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն չիրացրեց 11 մետրանոցը։ Սա 4-րդ դեպքն է, երբ ֆրանսիացին չի կարողանում իրացնել 11 մետրանոցը 2024 թվականին։ (2-ը՝ «Ռեալում», 2-ը՝ ՊՍԺ-ում)։

Ինչպես հայտնում է լրագրող Ալեքսիս Բլասկեսին, ֆրանսիացի ֆուտբոլիստի կարիերայում սա առաջին դեպքն է։