ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի խաղում գրանցված անկման մասին։
«Նա ինձ թվում է կորած է խաղադաշտում: Ամեն անգամ մեծ չեմպիոնը պետք է մոխիրներից բարձրանա։ Սա այն է, ինչը Կիլիանին մեծ չեմպիոն կդարձնի»,- ասել է Պլատինին L’Equipe-ին տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։