Ֆլորիան Վիրցը կարող է մնալ «Բայերում»

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ: Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Բայերի» ղեկավարությունը կիսապաշտպանի հետ քննարկում են նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Նշվում է, որ «Բայերին» նման քայլի է ստիպել «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունը, որոնց ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի հոր և գործակալ Հանս Վիրցի հետ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ Ակումբը նախատեսում է այն երկարաձգել առնվազն մեկ տարով։ Եթե ​​համաձայնություն ձեռք չբերվի, «Բայերը» կնախընտրի վաճառել Վիրցին հաջորդ ամառ, քանի որ նրա տրանսֆերային արժեքը կնվազի 2026 թվականին:

Նշվում է, որ «Բայերը» վստահ է, որ կկարողանա համոզել ֆուտբոլիստին նոր պայմանագիր կնքել։