Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է եզրային հարձակվող Ռոդրիգոյի և պաշտպան Լուկաս Վասկեսի վնասվածքների բնույթի մասին, ովքեր վնասվածք էին ստացել Լա Լիգայի 13-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում (4։0)։
23-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել է ձախ ազդրի ուղիղ մկանի վնասվածք։ 33-ամյա իսպանացին վնասել է ձախ ազդրի երկար ուղեկցող մկանը։
Ըստ Marca-ի՝ Ռոդրիգոյի վերականգնումը կտևի 5-ից 6 շաբաթ, իսկ Վասկեսը շարքից դուրս կմնա մոտ մեկ ամսով։