«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպանին

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։

Ինչպես հայտնի է դարձել Mirror Football-ին, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել 25-ամյա իսպանացու ազատման կետով նախատեսված գումարը, որը կազմում է 60,5 միլիոն եվրո։

Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբում հենց Սուբիմենդիին են տեսնում, որպես Ռոդրի Էրնանդեսին փոխարինողի։ Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում Ռոդրին պատռել է խաչաձև կապանները և դուրս է մնացել թիմի կազմից։

Այս մրցաշրջանում Սուբիմենդին բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Սուբիմենդիի աշխատանքային պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։