Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում մրցեցին «Չելսին» և «Արսենալը»։ Լոնդոնյան դերբին ավարտվեց 1:1 հաշվով։
Այս արդյունքը թույլ տվեց «Արսենալին» երկարացնել «Չելսիի» դեմ անպարտելի հանդիպումների շարքը՝ հասցնելով վեց հանդիպման: Վերջին անգամ «Չելսին» հաղթել է «զինագործներին» 2021 թվականի օգոստոսին:
«Չելսին» տանը չի հաղթել «Արսենալին» 2019 թվականի մայիսից սկսած:
11 տուրից հետո «Չելսին» 19 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունի «Արսենալը», որը չորրորդն է։