Անգելոս Պոստեկօղլուն քննադատել է սեփական մոտեցումները

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն իր վրա է վերցրել թիմի վատ արդյունքների պատասխանատվությունը։

Կիրակի օրը կայացած «Իպսվիչի» հետ տնային խաղում «Թոթենհեմը» անսպասելիորեն պարտություն կրեց (1:2)։ Մրցակցի համար այս հաղթանակն առաջինն էր Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում։

«Այս մրցաշրջանում մեր անհետևողականությունը իմ մեղքն է, իմ պատասխանատվությունը: Մեր անհամապատասխան արդյունքներն ուղղակիորեն կապված են իմ և միայն իմ մոտեցման հետ: Ես պետք է փորձեմ շտկել դա»,- ասել է Պոստեկոգլուն հետխաղյա հարցազրույցում:

«Թոթենհեմը» 11 տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի տասներորդ տեղում է։ Թիմն ունի վաստակած 16 միավոր։