Ռուբեն Ամորիմը հետաքրքրված է «Յուվենտուսի» ֆուտբոլիստով

«Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է ուժեղացնել կազմը։ Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «կարմիր սատանաները» հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դանիլոյի նկատմամբ։

«Կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարծում է, որ 33-ամյա Դանիլոն կուժեղացնի թիմի պաշտպանական գիծը։ «Յուվենտուսը» հունվարին կարող է վաճառել Դանիլոյին, որպեսզի վեց ամսից նրան անվճար չկորցնի։

Ինչպես հայտնի է, բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։  Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Դանիլոյին գնահատում են 7 միլիոն եվրո։