Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է France Football-ից մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը ստանալու մասին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, նախագահիս, ակումբիս, ֆուտբոլիստներիս և ամենաշատը Վինիսիուսին ու Կարվախալին»,- գրել է Անչելոտին սոցցանցում։
Դանի Կարվախալը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում չորրորդն է, իսկ Վինիսիուսը՝ երկրորդը: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Ռեալը» բոյկոտել է արարողությունը այն բանից հետո, երբ իմացել է, որ «Ոսկե գնդակը» չի շնորհվելու մադրիդիստի։ Տարվա լավագույն ակումբ է ճանաչվել Մադրիդի «Ռեալը»։
Մրցանակի մյուս հավակնորդներն էին Խաբի Ալոնսոն (Լևերկուզեն), Լուիս դե լա Ֆուենտեն (Իսպանիա), Ջան Պիերո Գասպերինին (Ատալանտա), Պեպ Գվարդիոլան (Մանչեսթեր Սիթի) և Լիոնել Սկալոնին (Արգենտինա):